Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կարմիր գինին օգնում է պահել հավասարակշռությունը

Կարմիր գինին օգնում է պահել հավասարակշռությունը

Կարմիր չոր գինու չափավոր օգտագործումը դրական է ազդում տարիքով մարդկանց առողջության վրա, հաստատում են ամերիկացի գիտնականները: Մի շարք փորձեր իրականացնելով մկների վրա` գիտնականները բացահայտել են, որ գինու մեջ պարունակող ռեսվերատրոլը,ոչ միայն նպաստում է խոլեստերինի քայքայմանը և քաղցկեղի կանխմանը, այլ նաև օգնում է հավասարակշռությունը պահել քայլելու ժամանակ:

Եթե ռեսվերատրոլը իսկապես այդպես է ազդում մարդու օրգանիզմի վրա, ապա չի բացառվում, որ այն կանխի ընկնելու դեպքում առաջացած վնասվածքներն ու կոտրվածքները, որոնցից հետո բազմաթիվ թոշակառուներ շատ դժվարությամբ են վերականգնվում:

Գիտնականներից մեկը հայտարարել է. «Մենք ենթադրում ենք, որ ռեսվերատրոլի նման բնական բաղադրիչները օրգանիզմ կարող են մուտք գործել կերակրային հավելումների կամ հատուկ դիետայի միջոցով, որոնց արդյունքում տարեց բնակիչների շարժունակությունը կավելանա»:

Փորձարկման ընթացքում`ութ շաբաթ շարունակ, երիտասարդ և տարեց մկներին ներարկվել է ռեսվերատրոլ: Այնուհետև, ստուգվել են նրանց ունակությունները անցափայտերի վրա քայելելու միջոցով: Տարիքով մկները սկզբում այդ փորձությունն անցնում էին դժվարությամբ, բայց հետո սկսեցին շարժվել նույն աշխուժությամբ, ինչպես և երիտասարդները: Գիտնականները կարծում են, որ այդ արդյունքը ռեսվերատրոլի ազդեցության շնորհիվ է, որի հետևանքով քայլելու ընթացքում հավասարակշռության համար ուղեղի պատասխանատու հատվածը թարմանում է:

Ավելի վաղ հնդիկ գիտնականները բացահայտել էին, որ, առհասարակ, ալկոհոլի չափավոր օգտագործումը դրական է ազդում մարդու առողջության վրա:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ